Մեծ Բրիտանիան 1 մլն ֆունտ կհատկացնի ԼՂ հակամարտությունից տուժածներին

Մեծ Բրիտանիան 1 մլն ֆունտ կհատկացնի ԼՂ հակամարտությունից տուժածներին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան 1 մլն ֆունտ կհատկացնի ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնության համար: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական պարագաներ, սնունդ և ավելի ապահով կացարան՝ շնորհիվ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի կողմից հայտարարված օգնության նոր փաթեթի», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մեկ միլիոն ֆունտի ֆինանսավորումը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով:

«Ֆինանսական օգնության փաթեթում, որի մասին հայտարարվեց, ներառված են սնունդ, դեղեր և բուժօգնություն հակամարտությունից տուժածներին: Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմին գործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և աշխատել խաղաղ, բանակցային քաղաքական լուծման ուղղությամբ, որն այդքան անհրաժեշտ է տարածաշրջանի բնակիչներին», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 400,000 եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այդ մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---