Փաշինյան. Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարելու ստանձնած պարտավորությունները31 հոկտեմբերի 2020 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին վաղ առավոտից Ադրբեջանը վերսկսել է Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունները՝ չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարելու ստանձնած պարտավորությունները, իսկ Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է», - նշել է Փաշինյանը։ Հոկտեմբերի 30-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն համաձայնել էին չթիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղօբյեկտները։ Ադրբեջանը, սակայն, հերթական անգամ խախտել է պայմանավորվածությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ընթերցեք նաև․ Երևանն ու Բաքուն համաձայնել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղօբյեկտները Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |