Սիրիացի վարձկան ահաբեկիչը ձերբակալվել է. Քրգործ կա

Սիրիացի վարձկան ահաբեկիչը  ձերբակալվել է. Քրգործ կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը ձերբակալվել է։

Հոկտեմբերի 29-ին Արցախում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից հոկտեմբերի 19-ին Թուրքիայի միջոցով Ադրբեջան տեղափոխված Աբու Համշեին խմբավորման Աբու Հուսեին 23 ջոկատի անդամ հանդիսացող վարձկան, Սիրիայի Համմա քաղաքի բնակիչ, 1975թ. մարտի 5-ին ծնված Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես հավաքագրված վարձկանների օգտագործմամբ Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, ագրեսիայի ակտ իրականացնելու, զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու, հանցավոր հրաման արձակելու, ինչպես նաև միջազգային ահաբեկչություն իրականացնելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով հոկտեմբերի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչությունը, պատժվում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ), 390-րդ հոդվածի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ) 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (պատժվում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ) և 395-րդ հոդվածի (վարձկանություն) 3-րդ մասով (պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ) նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը ձերբակալվել է:

Արցախի Պաշտպանության բանակը հոկտեմբերի 30-ին հայտարարեց, որ հայկական կողմը գերեվարել է Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկան ահաբեկչի։ Վարձկանների հավաքագրումը և օգտագործումն արգելված է միջազգային հատուկ կոնվենցիայով, որին միացած է նաև Ադրբեջանը։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---