Արցախի ՄԻՊ. Առնվազն 45 քաղաքացիական զոհ և ավելի քան 140 վիրավոր կա

Արցախի ՄԻՊ. Առնվազն 45 քաղաքացիական զոհ և ավելի քան 140 վիրավոր կա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ի դրությամբ Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր։ Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Ավելի վաղ Բեգլարյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան հակառակորդի կրակի հետևանքով սպանվել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ, 59-ամյա Ապրես Ադամյանը: Արցախում խաղաղ բնակչության թիրախավորումից կան նաև վիրավորներ։ Այդպիսով՝ առնվազն 45 քաղաքացիական զոհ կա։

«Նշում եմ առնվազն, քանի որ տարբեր տեղերից նախնական տեղեկություններ ունենք, հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել և որոշակի հանցագործություններ կատարել, տեղեկություններ ենք ստացել, որ առկա են քաղաքացիական այլ զոհեր: Սակայն այս պահին դեռևս ճշգրտված վերջնական տեղեկություններ չունենք, չենք կարողանում ապացուցված կերպով ներկայացնել», - նշել է Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ի խոսքով` Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունները և թիրախավորել Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր, ինչի հետևանքով կան վիրավորներ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---