Սփյուռքահայ 103-ամյա տատիկը $1 մլն է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Սփյուռքահայ 103-ամյա տատիկը $1 մլն է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

PanARMENIAN.Net - 103 տարեկան Քնարիկ Մարկոսյանը $1 միլիոն է նվիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Լիբանանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը։

Համահայկական հիմնադրամը տատիկին պատասխան է գրել՝ շնորհակալության և գնահատանքի խոսքեր փոխանցելով։

Նախկինում Շիրակի մարզի Արփենի գյուղից 89-ամյա Հովսեփ պապը նույնպես իր երկար տարիների խնայողությունը՝ 1 միլիոն դրամը, փոխանցել էր համահայկական հիմնադրամին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար ծախսերի համար նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---