Ռազմական հերթական հանցագործությունը. Ադրբեջանցիները կտրում են զոհված հայ զինծառայողի ականջը

Ռազմական հերթական հանցագործությունը. Ադրբեջանցիները կտրում են զոհված հայ զինծառայողի ականջը

PanARMENIAN.Net - Համացանցում է հայտնվել ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունները պատկերող հերթական տեսանյութը, որում մասնավորապես պղծում են հայ զինծառայոցների դիակները։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից PANARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեցին, որ տեսանյութից տեղյակ են, ուսումնասիրում են։

Տեսանյութում ադրբեջանցիները կտրում են հայ զոհված զինծառայողներից մեկի ականջը։ Բացի այդ, հարվածում են մահացածներին, հայհոյում նրանց։

Ավելի վաղ հրապարակված մեկ այլ տեսանյութում խոսում են ռազմագերիներից մեկի մատը կտրելու մասին, հարվածում նրանց։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---