Արցախցի կանայք թղթե ինքնաթիռներ են նետել դեպի ԱՄՆ դեսպանատուն՝ պահանջելով ճանաչել Արցախը

Արցախցի կանայք թղթե ինքնաթիռներ են նետել դեպի ԱՄՆ դեսպանատուն՝ պահանջելով ճանաչել Արցախը

PanARMENIAN.Net - Արցախցի կանայք ու երեխաները հավաքվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց, նրանք ցանկանում են հանդիպում դեսպանի հետ և պահանջում Արցախի ճանաչում:

Խաղաղ ակցիայի մասնակիցները թղթից պատրաստված ինքնաթիռներ են նետել դեպի դեսպանություն, փոխանցում է Panorama.am-ը:

Ցուցարարները հայտնել են, որ 10 օրից ավելի է իրենց առձեռն փոխանցած, նաև էլեկտրոնային հասեցով ուղարկված նամակներին պատասխան չկա:

Դրանից հետո ակցիայից մասնակիցներից մի քանիսը դեսպանություն են մտել՝ հանդիպման, սակայն նրանց հայտնել են, որ դեսպան Լին Թրեյսին տեղում չէ:

«Մնում ենք այստեղ այնքան, մինչ կունենաք հստակ ժամ, օր, որ ընդունելու է մեզ: Մենք պահանջել ենք այսօր»,- նշել է ցուցարարներից մեկը։

Ավելի վաղ արցախցի կանայք բողոքի խաղաղ ակցիաներ էին իրականացրել նաև ՄԱԿ-ի, Եվրամիության երևանյան գրասենյակների առաջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---