ՊԲ․ Փախչող հակառակորդն արգելափակվել է ձորերից մեկում և ոչնչացվել

ՊԲ․ Փախչող հակառակորդն արգելափակվել է ձորերից մեկում և ոչնչացվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ադրբեջանա-արցախյան ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում:

Մասնավորապես, ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդն արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերն ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր հերթին տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող:

Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունն ամբողջությամբ ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո է:

Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում Արցախի ռազմաճակատում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: Բանակի ստորաբաժանումները խոցել են թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---