Ահաբեկչություն՝ Վիեննայում․ Առնվազն 3 զոհ ու 15 վիրավոր կա, հարձակվողներն իսլամիստներ են 3 նոյեմբերի 2020 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում ահաբեկչական հարձակում է եղել, անհայտ անձը կրակոցներ է արձակել, նման գործողություններ ընթացել են քաղաքի ևս 5 փողոցում։ Ավստրիայի իշխանությունները հայտնել են, որ Վիեննայում սպանվել է առնվազն 3 մարդ, մոտ 15 հոգի վիրավոր է, փոխանցում է Euronews-ը։ Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր է, մյուսներն իսլամիստներ են, նրանք բոլորը լավ զինված են։ Ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով մեկ ոստիկան սպանվել է, ահաբեկիչներից մեկը ևս սպանված է։ Երկրի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը դիմել է բնակիչներին՝ հորդորելով տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Վիեննայում կրակոցներ արձակածները լավ զինված են և պրոֆեսիոնալ պատրաստված, իսկ կատարվածը միանշանակ ահաբեկչություն է։ Աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ իրենց զորակցությունն են հայտնել ավստրիացիներին: Օրեր առաջ ահաբեկչական հարձակումներ էին եղել նաև Ֆրանսիայում։ Ահաբեկիչը Նիսի տաճարում 3 հոգու էր սպանել՝ նրանցից մեկին՝ գլխատելով։ Սեպտեմբերին այդ երկրում նաև ուսուցչի էին գլխատել՝ Մուհամեդ մարգարեի ծաղանկարը խոսքի ազատություն համարելու պատճառով։ Photo. Reuters Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |