Խամենեի․ ՀՀ-ն պետք է վերադարձնի «գրաված հողերը», Ադրբեջանը՝ երաշխավորի հայերի անվտանգությունը

Խամենեի․ ՀՀ-ն պետք է վերադարձնի «գրաված հողերը», Ադրբեջանը՝ երաշխավորի հայերի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ նշելով, որ այն պետք է ավարտվի, ինչի պայմաններն են «Հայաստանի կողմից գրավված տարածքների վերադարձը», իսկ Ադրբեջանի կողմից՝ այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխավորումը։

«Մեր հարևաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերամ է ընթանում, որը նպաստավոր չէ մեր և տարածաշրջանի անվտանգության համար. այս պատերազմը պետք է ավարտվի։ Գլխավոր պայմաններից մեկը Հայաստանի կողմից գրավված բոլոր տարածքների վերադարձն է Ադրբեջանին։ Պետք է հարգել միջազգային սահմանները։ Իհարկե, անհրաժեշտ է նաև այդ շրջաններում ապրող հայերի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորել»,- Isna-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Ավելի վաղ Իրանը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման իր պլանը, որով առաջարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոխել ՌԴ-Թուրքիա-Իրան տարբերակով։

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել էր, որ իրենց պլանի հիմնական գործոններին են «Ադրբեջանի հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների և մարդու իրավունքների պաշտպանությունը, նա նաև հավելել էր, թե այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով»:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Կարդացեք նաև՝ ԼՂ կարգավորման իրանական պլանը՝ պարզ բառերով

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---