ՊԵԿ նախագահը՝ թուրքական ապրանքների արգելքի մասին. Կարճաժամկետ բացասական սպասումներ կան

ՊԵԿ նախագահը՝ թուրքական ապրանքների արգելքի մասին. Կարճաժամկետ բացասական սպասումներ կան

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Թուրքիայից ներմուծվող ապրանքների վրա արգելք դնելու որոշման հետևանքով սկզբնական շրջանում հարկային եկամուտների և մաքսային վճարների որոշակի նվազումներ կլինեն, կարճաժամկետ առումով բացասական սպասումներ կան, հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, փոխանցում է Armtimes.com-ը։

«Սակայն հեռահար պլանավորման տեսանկյունից մենք վստահ ենք, որ մեր տնտեսվարողները և տնտեսության զարգացման պատասխանատուները կարող են և կձեռնարկեն համապատասխան գործողություններ, աշխատանքներ, միջոցառումներ, որպեսզի բիզնեսը վերափոխի, կարճ ժամանակում հարմարվի նոր իրավիճակների։

Այսինքն՝ նմանտիպ ապրանքները հնարավորություն ունենան այլ երկրներից ներկրելու, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ, և այդ բացասական ազդեցությունը հնարավորինս կարճ ժամանակում կվերականգնվի, իսկ կարճաժամկետ առումով բացասական սպասումներ, այո՛, մեզ մոտ կան»,- նշել է նա:

Կառավարությունը հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա։ Այն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ու գործելու է 6 ամիս՝ հետագայում երկարացնելու հնարավորությամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---