Հակառակորդի ջարդը՝ հայկական անտառներում ու ձորերում (Ֆոտո)

Հակառակորդի ջարդը՝ հայկական անտառներում ու ձորերում (Ֆոտո)

PanARMENIAN.Net - Հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա-Թաղավարդ բնագիծ) վերջին օրերին տեղի ունեցած և նոյեմբերի 3-ին շարունակվող մարտական գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար ջարդ են կազմակերպել հայոց անտառներում ու ձորերում: Այս մասին հայտնում է ՊԲ-ն՝ այդ ջարդն անվանելով «դժոխք»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ:

«Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---