Կուրցը` Փաշինյանին. Ձեր աջակցությունը կարևոր է մեզ համար այս դժվարին ժամանակներում

Կուրցը` Փաշինյանին. Ձեր աջակցությունը կարևոր է մեզ համար այս դժվարին ժամանակներում

PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն արձագանքել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացված ցավակցական խոսքերին։

«Շատ շնորհակալ ենք ձեր աջակցության և սոլիդարության բարի խոսքերի համար։ Այս դժվարին ժամանակներում դրանք կարևոր են մեզ համար։ Ավստրիան չի երկյուղի այսպիսի սարսափելի ահաբեկչական ակտերից։ Միասին մենք կպաշտպանենք մեր բաց հասարակությունները և դեմոկրատական արժեքները»,- պատասխանել է նա թվիթերյան իր էջով։

Փաշինյանն անդրադադրձել էր Վիեննայում նոյեմբերի 3-ին իրականացված ահաբեկչությանն ու հայտարարել, որ կիսում է Ավստրիայի ժողովրդի ցավը։

«Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է և առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը»,- գրել էր Փաշինյանը։

Նոյեմբերի 3-ին Ավստրիայի մայրաքաղաքում մի քանի վայրում ահաբեկչական հարձակումներ են եղել, 3 զոհ կաու մոտ 15 վիրավոր։ Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր է, մյուսներն իսլամիստներ են, նրանք բոլորը լավ զինված են։

Ավտրիայի ներքին գործերի նախարարությունից հորդորել են Վիեննայի բնակիչներին տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---