ԱՄՆ-ն մտադիր է ամբողջ Եվրոպայում ռոտացիոն սկզբունքով ապահովել իր ներկայությունը

ԱՄՆ-ն մտադիր է ամբողջ Եվրոպայում ռոտացիոն սկզբունքով ապահովել իր ներկայությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դիտարկում է եվրոպական մայրցամաքում ռոտացիոն սկզբունքով ամերիկյան ներկայության ապահովման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը՝ Հունաստան, Կիպրոս և Բուլղարիա այցից հետո։

Քուփերը նման հայտարարություն արել է՝ ի պատասխան հարցի՝ արդյոք ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազային այլընտրանքային որևէ տարբերակ։

Թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են սրված մնալ ռազմաքաղաքական ոլորտում․ ԱՄՆ-ն դեմ էր Անկարայի՝ Մոսկվայից Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիրներ գնելուն։ Հակառակ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ սպառնալիքներին՝ Թուրքիան գնեց այդ համակարգերը և պատրաստվում է մոտ ժամանակներս մարտական ծառայության ներգրավվել։

Առհասարակ կողմերը քաղաքական հարցերով սրացումների ժամանակ միմյանց սպառնում են «Ինջիրլիքի» ռազմաբազայով։

«Ինջիրլիքում» է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիացիոն թևերից մեկը։ Այստեղ են տեղակայվում նաև Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ռազմական ինքնաթիռները և հակաօդային պաշտպանության միջոցները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---