Լավրով․ ԼՂ հակամարտության գոտում մոտ 2000 վարձկան կա

Լավրով․ ԼՂ հակամարտության գոտում մոտ 2000 վարձկան կա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Կոմերսանտը»։

«Մենք, իհարկե, մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացման և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավմամբ: Բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի», - ասել է նա:

Լավրովը հիշեցրել է, որ վարձկանների թեման բարձրացրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում:

«Մենք համառորեն շարունակում ենք խթանել մեր դիրքերը տարբեր ուղիներով», - եզրափակել է Լավրովը:

Արցախում պատերազմի հենց սկզբից հայկական կողմը, միջազգային հանրությունն ու առաջատար լրատվամիջոցները հայտարարել են Թուրքիայի կողմից հակամարտության գոտի տեղափոխված վարձկան- ահաբեկիչների մասին։ Հայտնի է, որ նրանք Սիրիայից ու Լիբիայից են բերվել՝ Արցախի դեմ կռվելու։

Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է՝ ահաբեկիչների ներկայությունը վտանգավոր է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---