Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ճանաչել է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը, տեղեկացնում է այդ երկրում ՀՀ դեսպանությունը:

«Լոմբարդիան Իտալիայի առաջին ռեգիոնն է, որ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։

Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել էի Իտալիայի Պալերմո, Միլան, Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---