ՈւեՖԱ-ն մինչև հետաքննության ավարտն արգելել է «Ղարաբաղ» ակումբի խոսնակի ֆուտբոլային գործունեությունը 4 նոյեմբերի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ժամանակավորապես արգելել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Նուրլան Իբրահիմովին սպորտաձևի ոլորտում ցանկացած գործունեություն իրականացնել։ Reuters-ի փոխանցմամբ՝ արգելքը գործում է մինչև կառույցի նշանակած էթիկայի և կարգապահության հարցերով տեսուչի կողմից հետաքննության ավարտը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի ադրբեջանական ակումբի պաշտոնյայի հայատյաց գրառումները։ Այդ նպատակով հատուկ տեսուչ էր նշանակվել։ Իբրահիմովն արդարացրել էր հայերի ցեղասպանությունը՝ նշելով, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին: «Մենք պետք է սպանենք նրանց առանց տարբերակման, առանց ափսոսանքի և կարեկցանքի»,- գրել էր նա և ավելի ուշ հեռացրել գրառումը։ Դրանից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ էր արել բացառել ադրբեջանական ակումբի մասնակցությունը եվրոպական մրցաշարերին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել |