Մի տարում ձեթը թանկացել է 16.1%-ով, շաքարավազը` 20.2%-ով

Մի տարում ձեթը թանկացել է 16.1%-ով, շաքարավազը` 20.2%-ով

PanARMENIAN.Net - 2020-ի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 1.3%: Հատկապես թանկացել են ձեթն ու շաքարավազը։

«Հետքը» փոխանցում է, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով` պարենային ապրանքները, որոնց թվում են սննդամթերքը, ծխախոտը, խմիչքը, այս հոկտեմբերին, նախորդի համեմատ, միջինում թանկացել են 1.5%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների սակագները բարձրացել են 1.4%-ով:

Մասնավորապես.

- Շաքարը և շաքարավազը թանկացել են 20.2%-ով,

- Արևածաղկի բուսական յուղը՝ 16.1%-ով (յուղերի և ճարպերի ապրանքախմբում արձանագրվել է 5.1% գնաճ),

- Կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ 1%-ով,

- Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 9.7%-ով,

- Միրգը՝ 11.3%-ով,

- Հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 3.6%-ով:

Միևնույն ժամանակ՝

- Բանջարեղենը միջինում էժանացել է 9.5%-ով,

- Մսամթերքը՝ 1.7%-ով:

Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` պարենային մթերքների թանկացումը պայմանավորված է միջազգային գներով, այսինքն՝ երկրներում, որտեղից ներմուծվում են այդ ապրանքները, թանկացում է գրանցվել:

Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ: Բենզինի գինը նվազել է 14.4%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 20.9%-ով:

Հոկտեմբերին հայկական դրամը որոշ չափով արժեզրկվել է: Դոլարի նկատմամբ դրամը միջինում արժեցել է 491.7 դրամ, որը 3.2%-ով բարձր է նախորդ հոկտեմբերի համեմատ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---