Հայաստանը երբեք չպետք է հրաժարվի Թուրքիայի հանդեպ իր տարածքային պահանջներից

PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանի քաղաքականությունը Անկարայի հանդեպ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն է: Ցավոք, 15 տարվա ընթացքում հայկական կողմը չի կարողացել հայ-թուրքական հարաբերությունների հստակ ռազմավարություն մշակել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների Կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: «Թուրքիան չի հրաժարվում հակահայկական քարոզչությունից եւ Հայաստանի դեմ «պատերազմ» է վարում ոչ պաշտոնական մեթոդներով: Անկարան նախկին ագրեսիվ քաղաքականությունն է վարում Երեւանի հանդեպ առնվազն 10 ուղղությամբ, այդ թվում` քաղաքական, տնտեսական, բարոյական, իրավական եւ այլն»,- նշել է հայ փորձագետը: Ինչպես նկատել է Այվազյանը, Թուրքիայի հետ հարաբերություններում հայկական կողմը միայն մեկ պահանջ է ներկայացնում` սահմանի բացումը եւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչը, փորձագետի կարծիքով, սխալ մոտեցում է:



«Ֆուտբոլային դիվանագիտությունը» միայն ֆոն ստեղծեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: Երեւանը մինչեւ հիմա չի ներկայացրել իր հստակ դիրքորոշումը Անկարայի հետ հարաբերությունների հարցում: Միայն հանդիպումների անցկացումը չի կարող լուծել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները»,- նշել է Այվազյանը: Նա նաեւ ավելացրել է, որ մինչ օրս Հայաստանի նախագահի «ֆուտբոլային դիվանագիտությունը» չի հանգեցրել իրական եւ ակնհայտ արդյունքների: «Հայաստանին թուրքական կողմից վստահության մեխանիզմներ են անհրաժեշտ: Բայց Անկարան չի տրամադրում դրանք մեզ, իսկ հայկական կողմն իր հերթին չի ներկայացնում իր պահանջները: Մենք արգելք ենք դրել սեփական տարածքային պահանջների մասին խոսակցությունների վրա, իսկ մենք ունենք դրանք եւ երբեք չպետք է հրաժարվենք դրանցից»,- ընդգծել է Արմեն Այվազյանը:



Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման դրական եւ բացասական կողմերի մասին` փորձագետը նկատել է, որ սահմանի բացումը կարող է լրջորեն վնասել Հայաստանի տնտեսությանը, որը դեռեւս շատ փխրուն է եւ չի կարողանա դիմակայել թուրքական ապրանքի հոսքին:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---