Ովքեր են ձերբակալվել ու բերման ենթարկվել նոյեմբերի 14-ին

Ովքեր են ձերբակալվել ու բերման ենթարկվել նոյեմբերի 14-ին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին իրավապահ մարմինները ձերբակալել են մի շարք անձանց, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների։

Օրվա ընթացքում ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման կասկածանքով:

Նույն գործի շրջանակում ձերբակալվել են նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա Ա.-ն (Աշոտ Ավագյանը,- խմբ․), Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն (ազատամարտիկ Աշոտ Մինասյանը,- խմբ.)։

Բերման են ենթարկվել նաև «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը և Ոստիկանության զորացրված գնդապետ Սահաթ Շիրինյանը։

ԱԱԾ-ն խուզարկել է նաև ՆԳ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տունը, նա հրավիրվել է ԱԱԾ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---