«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն անվանափոխվել է «Տելեկոմ Արմենիա»

«ՎԵՈՆ Արմենիա»  ՓԲԸ-ն անվանափոխվել է «Տելեկոմ Արմենիա»

PanARMENIAN.Net - «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական անվանումը փոփոխվել է․ ընկերության նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն։

Անվանափոխությունը պետական գրանցում է ստացել 2020 թ. նոյեմբերի 16-ին։

Կատարված փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնա ընկերության իրավունքների, պարտավորությունների և ծառայությունների մատուցման վրա, որոնք շարունակելու են իրականացվել նույն ծավալով։

Կազմակերպությունը դեռևս կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---