Ալիևը հայտարարել է Ֆիզուլիից դեպի Շուշի ճանապարհ կառուցելու մասին

Ալիևը հայտարարել է Ֆիզուլիից դեպի Շուշի ճանապարհ կառուցելու մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ֆիզուլիից Շուշի ճանապարհ կառուցելու մասին։

«Այսօր դրվում է Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հիմքը։ Այդ ճանապարհը շատ կարևոր է՝ այն տանում է դեպի Ղարաբաղի մարգարիտը հանդիսացող Շուշի»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ դա կլինի առաջին նախագիծն Ադրբեջանի կողմից գրավված տարածքում։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոսելով Շուշիի մասին, տեղեկացրել էր, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

Շուշիի ընկնելու մասին հայտարարվել է նոյեմբերի 9-ին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողսյանը նշել էր, թե քաղաքը հայկական ուժերի տիրապետության տակ չէ։ Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարտերը դեռ շարունակվում են։ Դրանից ժամեր անց պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ քաղաքն անցնում է ադրբեջանական կողմին։ Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե «Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---