Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամի գմբեթները

Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամի գմբեթները

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)` ոչնչացնելով դրա գմբեթները։

Ադրբեջանցի զինծառայողի` համացանցում հայտնված լուսանկարներից մեկի ֆոնին երևում է կանգուն եկեղեցին, մեկ այլ լուսանկարում դրա գմբեթներն արդեն չկան։

Ավելի վաղ տեսանյութեր էին հայտնվել Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Մեխակավանի սբ Աստվածածին եկեղեցիների, այլ հուշարձանների վանդալիզմից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ զրույցում ուշադրություն էր հրավիրել այդ երկրին տրվող տարածքներում քրիստոնեական վանքերի և եկեղեցիների առկայության փաստի վրա։ Նա կարևոր էր համարել այդ սրբավայրերի անվտանգության ու եկեղեցական բնականոն կյանքի ապահովումը։ Ալիևը վստահեցրել էր, որ այդպես էլ լինելու է։

Մայր աթոռ Սբ Էջմիածինը նույնպես արձագանքել էր վանդալիզմի դեպքերին՝ միջազգային հանրությանն ու միջկրոնական և միջեկեղեցական կառույցներին կոչ անելով՝ իրենց ձայնը բարձրացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու՝ դադարեցնելու Արցախում ադրբեջանական իշխանությունների կողմից կրոնամշակութային կոթողների ու հուշարձանների նկատմամբ նմանատիպ բարբարոսությունների և հակահայկական տրամադրությունների դրսևորումները։

Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---