20 նոյեմբերի 2020 - 14:48 AMT
Մեսրոպ Առաքելյանը՝ սոցապ նոր նախարար, Ազգային հերոս Փիլոյանը՝ ԱԻՆ ղեկավար

Նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։

Ավելի վաղ նախագահի մեկ այլ որոշմամբ Զարուհի Բաթոյանն ազատվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։

Ֆելիքս Ցոլակյանն էլ ազատվել էր արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։ Ցոլակյանն ու Բաթոյանը նախարար էին նշանակվել 2018-ին։

5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը Ազգային հերոսի կոչման է արժանացել Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 20-ին։