21 նոյեմբերի 2020 - 13:18 AMT
Արցախ է վերադարձել ևս 1900 փախստական

Նոյեմբերի 20-ին ռուս խաղաղապահները ՀՀ-ից Ստեփանակերտ են ուղեկցել վերադարձող փախստականներով ավտոբուսների և մեքենաների հերթական շարասյունը։

Ստեփանակերտ է մեկնել 23 ավտոբուս և անձնական 250 մեքենա՝ Արցախ է վերադարձել ևս 1900 փախստական, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Խաղաղ բնակիչների անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր կազմակերպվել է ՌԴ Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի հսկողությամբ։

Նոյեմբերի 14-ից ի վեր Արցախ է վերադարձել ավելի քան 6000 մարդ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: