ՌԴ առողջապահության նախարարը ՀՀ է բերել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի նմուշներ

ՌԴ առողջապահության նախարարը ՀՀ է բերել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի նմուշներ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն Երևանում ՀՀ ԱՆ ղեկավար Արսեն Թորոսյանին է փոխանցել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի նմուշներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը միացել է համաշխարհային COVAX facility պլատֆորմին ու 890 մլն դրամով բնակչության 10%-ի համար ձեռք կբերի Covid-19-ի դեմ առաջիկայում հաստատվելիք պատվաստանյութ։

Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում գրանցվել է Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Ըստ գրանցման հավաստագրի՝ այն շրջանառության մեջ կդրվի 2021-ի հունվարի 1-ից։ ԱՀԿ-ն տարակուսանք էր հայտնել ռուսական պատվաստանյութի կիրառման վերաբերյալ՝ տվյալների պակասի պատճառով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---