Անհետ կորած 18-ամյա Էրիկ Խաչատրյանը երևացել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութում23 նոյեմբերի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների արած տեսանյութին, որում երևում է անհետ կորած համարվող հայ զինծառայող։ Ըստ պատգամավորի՝ գերեվարված զինվորը 18 ամյա Էրիկ Խաչատրյանն է, ում հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 12-ին։ «Էրիկը կռվել է Ջաբրայիլում։ Պարզ չէ անգամ՝ այս տեսանյութը երբ է արվել։ Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Զոհրաբյանը նշել է, որ արդեն դիմել է միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։ «Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք», - գրել է նա։ Նոյեմբերի 22-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ նոյեմբերի 13-ից անհետ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել։ Շուշիի անտառներից միայն մեկ վիրավոր ոստիկան է գտնվել ողջ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |