Fitch-ն այլևս չի վերլուծի Երևանի վարկանիշները

Fitch-ն այլևս չի վերլուծի Երևանի վարկանիշները

PanARMENIAN.Net - Fitch Ratings վարկանիշային հեղինակավոր գործակալությունը հետ է կանչել Երևանի էմիտենտի դեֆոլտի արտասահմանյան և ազգային արժույթներով B+ վարկանիշները՝ պայմանավորված քաղաքի վարկանշային գործընթացին մասնակցելու դադարեցման ընկերության որոշմամբ։

Ըստ ընկերության՝ այլևս բավարար տեղեկատվություն չեն ունենա վարկանիշները պահպանելու համար: Համապատասխանաբար, ընկերությունն այլևս չի վերլուծի Երևանի ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարման) գործոնների միավորները։

Նշվում է, որ վարկանիշները հետ են կանչվել ոչ ճիշտ կամ անբավարար տեղեկատվության տրամադրման պատճառով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---