ԿԽՄԿ-ն 4 անգամ մեծացնում է իր ներգրավվածությունը ԼՂ հակամարտության գոտում24 նոյեմբերի 2020 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 4 անգամ կմեծացնի իր առաքելության ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում։ Այս մասին, ՌԲԿ-ի փոխանցմամբ, հայտարարել է կառույցի նախագահ Պետեր Մաուրերը։ Նրա խոսքով՝ կառույցը վերջին 6 շաբաթում կտրուկ փոխել է ԼՂ հակամարտության շրջանում իր առաքելության բնույթը։ «Եթե մինչև պատերազմը շրջանում մեր առաքելության բյուջեն կազմում էր 10 մլն շվեցարական ֆրանկ (մոտ $11 մլն) , ապա մյուս տարի այն կկազմի 45 մլն (մոտ $49.4 մլն)։ Այսինքն՝ մենք 4 անգամ կմեծացնենք մեր ներկայությունը։ Մենք բավականին քիչ մարդ ունեինք, հիմա նախատեսում ենք լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել այդ շրջան։ Վերջին օրերին արդեն մեծացրել ենք մեր ներկայությունը»,- ասել է Մաուրերը։ Ըստ ԿԽՄԿ ղեկավարի՝ ներկայումս իրենց աշխատակիցներին Ստեփանակերտ են վերադարձնում և բացում ևս 2-3 գրասենյակ, որպեսզի ավելի մոտ լինեն իրենց տունը լքող մարդկանց և նրանց կարիքներին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |