ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ Արցախում24 նոյեմբերի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ մասնագետները պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ հումանիտար աջակցության ծավալի գնահատման համար։ Այդ մասին հայտարարլ է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Ի պատասխան ՌԴ հարցմանը, որտեղ նշվում է ռուսական Հումանիտար աջակցության միջգերատեսչական կենտրոնի դերն ու աշխատանքների բնույթը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը հաստատել է, որ կազմակերպության Հումանիտար հարցերի համակարգման և մյուս դեպարտամենտները պատրաստ են գործակցել և քննարկել տեղում համատեղ գործողությունների հնարավորությունը։ Դա հարկավոր է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքում սկզբնական անկախ փորձաքննության համար՝ լիարժեք հասկանալու տարածաշրջանում հումանիտար պահանջները, հենց որ դա հնարավոր լինի»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Դյուժարիկը նաև ասել է, որ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ շեշտելով երկրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ՄԱԿ պատրաստակամությունը։ «Հուսով ենք, որ մարտական գործողությունների դադարեցումը թույլ կտա հասցնել օգնությունը հակամարտությունից տուժած բոլոր մարդկանց և շրջաններին»,- ասել է նա։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը մեծ տարածքային կորուստներ ունեցավ՝ նահանջելով 4 տարածքից և Հադրութից։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը կորցրեց Շուշին, հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |