Բալայան․ Եղել են բացթողումներ, դիմել եմ վարչապետին՝ պաշտոնից ազատելու խնդրանքով

Բալայան․ Եղել են բացթողումներ, դիմել եմ վարչապետին՝ պաշտոնից ազատելու խնդրանքով

PanARMENIAN.Net - Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է գրել, փոխանցում է Aysor.am-ը։

«Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում բարեփոխումներ իրականցնելու համար` արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության պատճառով նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով», - ասել է Բալայանը՝ շնորհակալություն հայտնելով ներկա ու նախկին բոլոր զինծառայողներին։

Նոյեմբերի 23-ին ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ Բալայանը նրանց հետ խոսել չի կարող, քանի որ ազատվել է ՊՆ փոխնախարարի պաշտոնից։

Ավելի վաղ պաշտոնից ազատվել էր նաև ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---