Երևանի ամանորյա ծախսերին հատկացված 100 մլն դրամը կուղղվի Ստեփանակերտի վերականգմանը

Երևանի ամանորյա ծախսերին հատկացված 100 մլն դրամը կուղղվի Ստեփանակերտի վերականգմանը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանին միաձյան ընդունել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանի առաջարկը՝ փոփոխություն անել նախկինում ընդունված որոշման մեջ և Երևանի 2020-ի բյուջեով ամանորյա ծախսերի համար նախատեսված 100 միլիոն դրամը տրամադրել Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգմանը։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած պատերազմում ադրբեջանական զինուժն առաջին օրվանից ավիացիայով և ծանր հրետանիով թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ավագանու ԲՀԿ-ական անդամ Միքայել Մանրիկյանը նիստի ժամանակ հետաքրքրվել է՝ արդյոք նախատեսվում է այլ հատկացումներ ևս կատարել Ստեփանակերտին, եթե այո, ապա առաջարկում է դրանք կատարել համայնքային ոչ առևտրային կենտրոնների բյուջեների հաշվին։

Ներսեսյանը հայտնել է, որ հետագայում նույնպես նախատեսվում է աջակցություն Ստեփանակերտին և Արցախին, իսկ Մանրիկյանի առաջարկը կքննարկվի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---