Իսպանիայի կոնգրեսն ընդունել է ԼՂ հարցով հերթական հայամետ միջնորդությունը

Իսպանիայի կոնգրեսն ընդունել է ԼՂ հարցով հերթական հայամետ միջնորդությունը

PanARMENIAN.Net - Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական հայամետ առաջարկ-միջնորդությունը։

Դրանով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին և վերահաստատում հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։

Հայաստանում Իսպանիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկն առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել։

Նոյեմբերի կեսին Իսպանիայի կոնգրեսն ընդունել էր Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու Ինյարիտուի մեկ այլ առաջարկ-միջնորդություն։

Ինյարիտուն նոյեմբերին այցելել էր Արցախ և իր աչքերով տեսել այնտեղ տիրող վիճակը։ Նա Բասկերի երկրից ընտրված պատգամավոր է։ Այցի ժամանակ Ինյարիտուն նշել էր, որ Արցախ ժամանելու նպատակն է ևս մեկ անգամ իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնել ԱՀ-ին ու նրա ժողովրդին, և անձամբ ծանոթանալու ներկայումս հանրապետությունում տիրող իրավիճակին ու դրա դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---