Դոլարի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում 519 դրամի է հասել

Դոլարի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում 519 դրամի է հասել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ի դրությամբ դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում հասել է 510 դրամի։

Rate.am-ի տվյալներով՝ ՀՀ բանկերի սահմանած փոխարժեքներով դոլարի առքի ամենաբարձր արժեքը 510 դրամ է, վաճառքի ամենացածրը՝ 518 դրամ։ Իսկ որոշ փոխանակման կետերում դոլարի համար արդեն 519 դրամ են տալիս։

Կենտրոնական բանկը հայտարարել է, որ գործառնություններ կիրականացնի ՀՀ արտարժութային շուկայում։

ԿԲ հայտարարության մեջ ասվում է նաև, որ բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---