Հերոսական դրվագներ՝ Արցախից․ Շարքային Վերդյանը հակառակորդի կրակի տակից զոհերի ու վիրավորների է տարհանել

Հերոսական դրվագներ՝ Արցախից․ Շարքային Վերդյանը հակառակորդի կրակի տակից զոհերի ու վիրավորների է տարհանել

PanARMENIAN.Net - Փոխգնդապետ Արմեն Վալերիի Բալայանն Արցախում մարտական գործողությունների ամբողջ ընթացքում հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, անմիջականորեն մասնակցել դիրքերից մեկի պաշտպանությանը, խմբի կազմով իրականացրել հետախուզություն, և՝ մարտ վարելով, ոչնչացրել թշնամու մեկական տանկ, զրահափոխադրիչ ու հետևակի մարտական մեքենա:

Պաշտպանության բանակից պատմել են նաև այլ զինծառայողների հերոսական արարքների մասին։

Շարքային Արկադի Կարոյի Վերդյանը հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին:

Մարտկոցի կազմով հակառակորդի կրակային խոցումն իրականացնելիս, աչքի են ընկել սերժանտներ Գոռ Պատվականի Ղազարյանը, Սահակ Մարատի Սարգսյանը, Սուրեն Նորայրի Արզումանյանը, շարքայիններ Գարիկ Թաթոսի Նաջարյանը, Գուրգեն Գենայի Անտոնյանը: Նույն գործողության ընթացքում կայուն և անխափան կապը ապահովել է սերժանտ Գագիկ Արմենի Սարգսյանը:

Հյուսիսային ուղղությամբ մղված ծանր մարտերի ժամանակ, հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ իրականացված գործողություններում բացառիկ խիզախություն են դրսևորել կրտսեր սերժանտ Արամ Վարդանի Դանիելյանը, շարքայիններ Էդգար Կարենի Քոչարյանը, Նարեկ Աշոտի Նիկողոսյանը, Գոռ Գագիկի Աթայանը, Մաքսիմ Ռոբերտի Վարդանյանը, Հովիկ Վահեի Ոսկանյանը, Էդգար Մամեյի Մուրադյանը, Միքայել Կամոյի Հարությունյանը, Արսեն Ռոմիկի Հովսեփյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Վարդանի Հակոբյանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---