Արշակ եպիսկոպոս․ Ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպել եմ ԱԱԾ ներկայացուցիչների հետ24 նոյեմբերի 2020 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Մայր աթոռի դիվանապետ եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը հայտարարել է, որ օրեր առաջ ոչ իր նախաձեռնությամբ և ոչ իր առաջարկած վայրում հանդիպում է ունեցել ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն: «Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել: ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ», - ասված է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հայտարարության մեջ: Անդրադառնալով իր ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա»՝ Խաչատրյանը գրել է․ «Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը»: Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |