ՍԴ նախկին դատավորը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անող Մանուկյանին

ՍԴ նախկին դատավորը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անող  Մանուկյանին

PanARMENIAN.Net - 2003-ից 2018-ը Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ միանալով ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին։

«Պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար», - Aysor.am-ին ասել է Բալայանը՝ նշելով, որ ամենաօրինական և իրավաչափ պահանջն է իր ներկայացրածը։

Նա ասել է, որ հացադուլ է անելու մինչև Փաշինյանը հրաժարական տա՝ քրեական պատասխանատվության ենթարկելով։

Ըստ Բալայանի` քննչական մեկուսարանը Փաշինյանի համար բավական ապահով վայր է։

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը վարչապետի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ էր սկսել, նրա խոսքով՝ այս իշխանությունն անկարող է բանակցել և արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ։

Նոյեմբերի 10-ից սկսած՝ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության հանրայնացումից հետո Երևանում շարունակվում են հրաժարականի պահանջով բազմամարդ բողոքի ակցիաներ։

Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---