Դատախազությունը բողոքարկել է Վանեցյանի, Բաղդասարյանի, Ավագյանի կալանքը մերժելու որոշումները

Դատախազությունը բողոքարկել է Վանեցյանի, Բաղդասարյանի, Ավագյանի կալանքը մերժելու որոշումները

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Ավագյանի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, որոնցով մերժվել են Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունները նրանց կալանավորելու վերաբերյալ, տեղեկացնում է «Ազատությունը»։

Գլխավոր դատախազությունից փոխանցել են, որ չորրորդ գործչի՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբեյալ որոշումը ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը։

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանի նկատմամբ՝ իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։ Նրանք չեն ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով քաղաքական հետապնդման մասին։

ԱԱԾ-ն ավելի վաղ հեռախոսային մի ձայնագրություն էր հրապարակել, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալներ Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Ավագյանը և Աշոտ Մինասյանը։ Ըստ ԱԱԾ-ի, նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։

Արցախում զինադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը հանրահավաքներ է անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---