Արմավիրի քաղաքապետ․ Ընկույզ վաճառելով՝ փոքրիկ Վահեն 4 մլն դրամից ավելի գումար է ուղղել Հիմնադրամին

Արմավիրի քաղաքապետ․ Ընկույզ վաճառելով՝ փոքրիկ Վահեն 4 մլն դրամից ավելի գումար է ուղղել Հիմնադրամին

PanARMENIAN.Net - Արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանը պատերազմի օրերին ընկույզ վաճառելով 4 մլն դրամից ավելի գումար է փոխանցել Հայաստան Համահայկական հիմնադրամին, նրան ընդունել է քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

Քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում տղայի հետ լուսանկար է տեղադրել ու նշել, որ իր ու արմավիրցիների անունից շնորհակալություն է հայտնել Վահեին՝ «հայրենասիրության հրաշալի օրինակի համար»։

Պատերազմի օրերին Վահեն Արմավիրի տարբեր փողոցներում հատով ընկույզ էր վաճառում, նրա մասին բազմաթիվ օգտատերեր էին գրել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---