«Ռոման» մտադիր է նոր պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ

«Ռոման» մտադիր է նոր պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոման» մտադիր է նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ՝ դա նախատեսվում է անել մինչև կաթոլիկ Սբ Ծնունդը, գրում է Sputnik Արմենիա իտալական La Gazzetta Dello Sport-ին հղումով։

2020/2021 խաղաշրջանի Իտալիայի առաջնության 8 խաղում Մխիթարյանը 5 գոլի հեղինակ է դարձել վերջին երկու խաղում։ Բացի այդ, Մխիթարյանը գոլային 4 փոխանցում է կատարել և այդ ցուցանիշով առաջինն է Ա սերիայում։

ԵԼ 3 հանդիպման արդյունքում Մխիթարյանը 1 գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել։

Մխիթարյանը «Ռոմա» էր տեղափոխվել 2019-ի սեպտեմբերին անգլիական «Արսենալից» վարձակալության հիմունքով, իսկ 2020-ի օգոստոսին պայմանագիր էր կնքել «Ռոմա» տեղափոխվելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---