ՌՈ-ի հորդորը՝ հանձնել պատերազմի ընթացքում ստացած զենք-զինամթերքը

ՌՈ-ի հորդորը՝ հանձնել պատերազմի ընթացքում ստացած զենք-զինամթերքը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ի պատերազմի ընթացքում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում բազմաթիվ քաղաքացիներ ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ:

Նրանցից շատերը զինադադարի հաստատումից հետո արդեն վերադարձել են, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանությանը:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապօրինի կերպով պահվող զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք՝ Արցախի վրա թուրք-ադրբեջանական հարձակումից հետո։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---