Հունաստանն ու ԱՄԷ-ն պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են ստորագրել՝ ընդդեմ Թուրքիայի24 նոյեմբերի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են կնքել՝ պարտավորվելով օգնել միմյանց հնարավոր հարձակման դեպքում: Համաձայնագիրը կնքվել է, մասնավորապես, Թուրքիայի գործոնը հաշվի առնելով, փոխանցում է The National Herald-ը։ Համաձայնագրում կոնկրետ նշված չէ Թուրքիա պետության անունը, սակայն հենց այդ երկիրն է փորձում Արևելյան Միջերկրականում ու Մերձավոր Արևելքում «տարածաշրջանն ապակայունացնելու փորձեր անել», ինչն ընդունելի չէ հունական ու արաբական կողմերի համար։ ԱՄԷ-ի ու Հունաստանի միջև կնքված գործարքն արտաքին քաղաքականության ոլորտում ավելի մեծ համաձայնագրի մաս է, որը նաև հաշվի է առնում այն հանգամնաքը, որ Թուրքիան առաջիկայում կարող է բախվել Եվրամիության պատժամիջոցներին՝ իր նավերը հունական ջրերից չհանելու դեպքում։ Ավելի վաղ ԱՄԷ-ն Հունաստանին օժանդակություն էր ցույց տվել՝ թուրքական սադրանքներին դիմադրելու համար։ Հայտարարվել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ևս միջազգային դաշինք է կազմում Թուրքիայի դեմ, որը ներառում է նաև Ֆրանսիան՝ հաշվի առնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունն ընդդեմ այդ երկրի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |