Փաշինյան․ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցություններով

Փաշինյան․ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցություններով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը Արցախի կարգավիճակի վերաբերյալ անփոփոխ է՝ այն պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների արդյունքում։

«Դուք գիտեք ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել»,-ասել է Փաշինյանը ՏԱՍՍ-ին հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում կարգավիճակի մասին։

«Փաստացի կա կոնսենսուս, առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համամիտ է այդ տեսակետին, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ՄԽ համանախագահության շրջանակում։ Եվ այն հարցերը, որոնց լուծում չի տրված համատեղ հայտարարության մեջ, պետք է քննարկման առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, թե ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, հավանաբար, չի սահմանափակվի 5 տարով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատում կմեկնարկեն Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկումները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---