Մոսկվայի մարզում ահաբեկչություն է կանխվել

Մոսկվայի մարզում ահաբեկչություն է կանխվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խմբավորման գործունեությունը, որի անդամները ահաբեկչական գործողություններ էին ծրագրել Մոսկվայի մարզում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման միջտարածաշրջանային օղակի գործունեությունը, որի անդամները մտադրվել էին դիվերսիոն և ահաբեկչություն կատարել Մոսկվայի շրջանում»,-նշել են ԱԴԾ-ից:

Հարուցված քրգործի շրջանակում Վլադիմիրի մարզում հայտնաբերվել և բերման է ենթարկվել խմբավորման անդամը, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է: Նշվում է, որ նրա գտնվելու վայրում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ իրեր ու փաստաթղթեր:

Ավելի վաղ ՌԴ-ում ահաբեկչությունների կանխման մի քանի դեպքի մասին ևս հայտարարվել էր: Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Թուրքիան տարածաշրջան էր բերել վարձկան-ահաբեկիչների: Հայկական կողմը մի քանի անգամ զգուշացրել է տարածաշրջանային կայունությանը սպառնացող այդ վտանգի մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---