Պենտագոն․ ԼՂ-ում խաղաղության համաձայնությունը պահպանվում է

Պենտագոն․ ԼՂ-ում խաղաղության համաձայնությունը պահպանվում է

PanARMENIAN.Net - Պենտագոնի նախարարի հասարակայնության գործերի գծով խորհրդական Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը պահպանվում է։

«Բարեբախտաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով կա խաղաղության համաձայնություն, և այն այս պահին պահպանվում է»,- մասնավորապես, ասել է նա։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերը սանձազերծել էին լայնածավալ պատերազմ, որն ավարտվել է նոյեմբերի 10-ին՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությամբ։

Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---