ՀՀ-ում ՏԱՑ-ը նվազել է 6.7%-ով

ՀՀ-ում ՏԱՑ-ը նվազել է 6.7%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին 6.7%-ով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 2019-ի հոկտեմբերի համեմատ` 8.1%, հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.5%-ով, շինարարության ծավալը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.3%-ով:

Առևտրաշրջանառության ոլորտում ՏԱՑ-ը նվազել է 12.5%-ով, իսկ մատուցված ծառայությունների ծավալը՝ 12.8%-ով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ նկատվել է նվազում՝ 11.4%-ով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծումը՝ 14.9%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---