Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տարածքն ընդարձակվում է

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տարածքն ընդարձակվում է

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» հիմնադրամն առկա միջոցներից 512 մլն 310 հազար դրամ ($1 միլիոն) է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» («1000 դրամի» հիմնադրամին):

Նշվում է նաև, որ հիմնադրամը հետևողականորեն աջակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ ընդարձակելու ու բարեկարգելու տարածքը:

Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավելի զինվորի՝ 300-ի փոխարեն 600-ի:

«Այս նպատակի համար կնքվել է 180 միլիոն դրամի ($351,350) նվիրաբերության պայմանագիր։ Գումարը կփոխանցվի ըստ կատարված աշխատանքների ծավալի ու ժամկետների»,- փոխանցում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:

Հիմնադրամը և պետությունը կգնեն նաև ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականի ուսման համար անհրաժեշտ պլանշետներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---