Պեսկով․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը չի ընդլայնվում՝ Հումանիտար կենտրոնի աշխատանքը պետք է տարանջատել

Պեսկով․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը չի ընդլայնվում՝ Հումանիտար կենտրոնի աշխատանքը պետք է տարանջատել

PanARMENIAN.Net - Կրեմլում սխալ են որակել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման տպավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կարևոր է տարնաջատել զինվարական խաղաղապահների և ԼՂ-ում ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքը։

«Դա սխալ տպավորություն է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում ընդլայնվում է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մի կողմից հարկավոր չէ ամբողջությամբ տարանջատել, բայց նաև պետք չէ շփոթել մեր զինվորական խաղաղապահներին, որոնք կանգնած են հակամարտող կողմերի շփման գծում, ԼՂ-ում գործող հումանիտար կենտրոնի հետ։ Համատեղ հումանիտար կենտրոնը թափ է հավաքում։ Խնդիրներն այնտեղ մեծաթիվ են, որոնք խորացել են պատերազմի հետևանքով, և ահա հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ զբաղված է, և ամեն ինչ այդ շրջանակում է կատարվում»,-ասել է նա։

Անդրադառնալով Պուտինի հեռախոսազրույցներին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալևի հետ՝ Պեսկովն ասել է, որ քննարկվել է պայմանավորվածությունների ընթացքը, ինչպես նաև աշխատանքը մշտադիտարկման համատեղ կենտրոնի շրջանակում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպակատով։ՌԴ խաղաղապահ զորակազմի բուժսպասարկման և տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել Արևելյան ռազմական շրջանի բժշկական հատուկ նշանակության ջոկատի ուժերն ու միջոցները։ ՌԴ ԱԻՆ-ը ևս ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում է ուղարկել Արցախ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---