Հայ ռազմագերիներին գլխատել են, ծաղրել, կտրել ականջը. Դատախազությունն ապացույցները գործընկերներին կներկայացնի

Հայ ռազմագերիներին գլխատել են, ծաղրել, կտրել ականջը. Դատախազությունն ապացույցները գործընկերներին կներկայացնի

PanARMENIAN.Net - Պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումներ են եղել, գնդակահարվել են հայ ռազմագերիներ, հայ գերիների ականջ է կտրվել, նրանք խոշտանգվել ու ծաղրի են ենթարկվել, ստիպել են վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, իսկ կատարվածների մասին փաստող տեսանյութերը հայտնվել են համացանցում:

Դատախազությունը հայտնում են, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից` Ժնևի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության մի քանի դրույթներ, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերից որոշները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու դեպքերի մասին:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ փաստերը գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու համար: Միջոցներ են ձեռնարկվում նաև դեռևս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր դրսևորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու համար:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---