Բելգիայի խորհրդարանում կքննարկվի ԼՂՀ հետ դիվհարաբերությունների հաստատման հարցը

Բելգիայի խորհրդարանում կքննարկվի ԼՂՀ հետ դիվհարաբերությունների հաստատման հարցը

PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ Նախագիծը ներկայացվել է նոյեմբերի 18-ին, նոյեմբերի 30-ին այն քննարկվելու է Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նիստում։

Բանաձևի նախագիծը ներկայացրել է պատգամավոր Պետեր դը Ռովերը, որով կոչ է արվում բարեկաման հարաբերություններ հաստատել Արցախի Հանրապետության հետ, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կամք դրսևորել, գրում է Sputnik Արմենիան։

Բանաձևով կոչ է արվում Բելգիայի կառավարությանը, ԼՂՀ ղեկավարության կողմից դրական արձագանքի պարագայում, բանակցություններ սկսել Արցախում Բելգիայի դիվանագիտական առաքելություն բացելու շուրջ։ Նշվում է, որ առաքելությունը կունենա այնպիսի դիվանագիտական արտոնություններ, որոնք համեմատելի են Բելգիայի կողմից չճանաչված այլ երկներում ներկայացուցչությունների հետ։

Ավելի վաղ Բելգիայի խորհրդարանը երկու բանաձև է ընդունել՝ աջակցություն հայտնելով ԼՂՀ տուժած բնակչությանը։

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծ է ընդունել։ Սենատի ընդունած նախագժով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։ Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ, որն իրականացվել է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, ինչպես նաև պահանջում է դուրս բերել ադրբեջանական զորքերը սեպտեմբերի 27-ից հետո զբաղեցրած տարածքներից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---